Ուսուցման Մոդուլներ
 
Ուսուցման Մոդուլներ
Մեր Մասին

Ուսուցման Մոդուլներ

 

 

Շաքարախտի ակնարկ (Diabetes Overview) Որպես շաքարախտի շարքի ներածություն, այս մոդուլը տրամադրում է տիպի 1, տիպ 2 և հղիության շաքարախտի մանրակրկիտ նկարագրություն: Քննարկվում են դիաբետի կառավարման գործնական հմտությունները, ինչպես նաև ախտորոշման տարբերակները:

 

Վահանագեղձի հիվանդություններ (Thyroid Diseases) Այս դասընթացը նկարագրում է վահանաձեւ գեղձը, վահանագեղձի հորմոններ արտադրող էնդոկրին գեղձը, ի՞նչպես են այդ հորմոնները վերահսկում մարմնի նյութափոխանակությունը, եւ վահանագեղձի հիվանդությունները, որոնք կարող են առաջացնել քաշի, ուժանյութի, մարսողության և տրամադրության փոփոխություն:

 

Պսակաձև վարա (Coronavirus) Սա ընդհանուր տեղեկատվություն է նորույթ Պսակաձև վարակի (Corona Virus) (2019 nCoV- Պսակաձև վարակ) վերաբերյալ: Այս վարակը ճանաչված է շնչառական հիվանդության բռնկման պատճառ, որը առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի Ուհան քաղաքում: Սա նոր Պսակաձև Վարակ է, որը նախկինում չի հայտնաբերվել մարդկանց մոտ: Այս դասընթացը տրամադրում է ընդհանուր տեղեկատվություն Նոր Պսակաձև Վարակի (2019-nCoV) վերաբերյալ՝ հիմնվելով Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության ՀԱԿ և Հիվանդությունների վերահսկման և Կանխարգելման Կենտրոնի ՀՎԿԿ տրամադրած տեղեկությունների վրա:

 

ՓՈԼԻՈ  (Polio) ՓՈԼԻՈՄԵԼԻՏԻՍԸ (սովորաբար հայտնի է որպես փոլիո)հաշմող և ,հնարավոր է նաև, մահվան ելքով վարակիչ հիվանդություն է: Այն առաջանում է վիրուսից,որը փոխանցվում է մի անձից մյուսին: Քանի որ փոլիոն բուժում չունի, պատվաստումը(վակցինացումը) լավագույն միջոցն է պաշտպանելու Ձեզ ու Ձեր երեխաներին, և միակ ճանապարհն է հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու:

 

ԱՏԱՄՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ  (Dental Hygiene) Ատամների հիգիենա նշանակում է մաքուր և առողջ պահել բերանը,ատամները,լնդերը և լեզուն՝ հիվանդությունը կանխարգելելու համար: Եթե Դուք տանը անտեսում եք խնամել Ձեր ատամներն ու մոռանում եք կանոնավոր կերպով այցելել ատամնաբույժին, մանրէները,փառն ու հանքանյութերի նստվածքը կհիմնավորվեն Ձեր ատամներում : Ատամների հիգիենա կը Բարելավէ Ձեր ընդհանուր առողջությունը:

 

Արյան բարձր ճնշում(Հիպերտոնիա)  (High Blood Pressure) Արյան բարձր ճնշումը (հայտնի է նաև իբրև հիպերտոնիա)լուրջ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել առողջական խնդիրներ ինչպէս Սրտի հիվանդություն, Զարկերակային հիվանդություն, Սրտի անբավարարություն, Կաթված, Երիկամային անբավարարություն:

 

Ծխելը թողնելը - 1-ին մաս  (Quitting smoking - part 1) Նիկոտինը, որը ծխախոտի մեջ առկա մի դեղ է, այնքան է մարդուն կախվածության մեջ է գցում, որքան հերոյինն ու կոկայինը: Ժամանակի ընթացքում մարդը ֆիզիկապես եւ էմոցիոնալ կախվածության մեջ է ընկնում նիկոտինից:

 

Ծխելը թողնելը - 2-րդ մաս  (Quitting smoking - part 2) Դեղորայքի ընդունումը երկու կամ երեք անգամ ավելացնում է ծխելը թողնելու հնարավորությունները:

 

Ծխելը թողնելը - 3-րդ մաս  (Quitting smoking - part 3) Որոշ նախկին ծխողների քաշն ավելանում է, ուրեմն կենտրոնացեք նոր եւ ավէլի առողջ կենսակերպի վրա:

 

Անդամազննության (Անատոմիայի) շարք. Ներածություն Մարդու Մարմնին  (Anatomy Series: Introduction) Մարդու Մարմնին Անդամազննության դասընթացը ծանոթացնում է ձեզ մարդու մարմնի կառուցվածքին: Դուք կկարդաք բջիջների, հյուսվածքների եւ թաղանթների մասին, որոնցով կազմավորված է մեր մարմինները, եւ թե ինչպես են մեր հիմնական համակարգերը կառուցված, որպեսզի օգնեն մեզ զարգանալու եւ առողջ մնալու: Չնայած մարդու մարմինը եզակի համակարգ է, այն կազմված է միլիարդավոր փոքր համակարգերից, որոնցից կառանձնացնենք չորս հիմնական տեսակները.Բջիջներ, Հյուսվածքներ, Օրգաններ (գործարաններ), Համակարգեր:

 

Անատոմիա եւ Հիվանդության Հիմունքների 1-ին  (Anatomy and Illness Fundamentals - part 1) Մեր մարմինը կազմված է մի քանի համակարգերու, որոնք միասին են աշխատում: Այդ համակարգերը թույլ են տալիս մեզ գործել և պահպանում են մեր ընդհանուր առողջությունը: Այս դասընթացում մենք կխոսենք հետևյալ հիմնական համակարգերի մասին, որոնք աշխատում են մեր մարմնում: Արյան շրջանառության համակարգ, Արտազատական համակարգ, Շնչառական համակարգ, Մարսողական համակարգ, Նյարդային համակարգ, Էնդոկրին համակարգ, Մկանային (Ոսկրային) համակարգ, Իմունային և ավշային համակարգ, Վերարտադրողական համակարգ:

Անատոմիա եւ Հիվանդության Հիմունքների 2-ին (Anatomy and Illness Fundamentals - part 2)

 

Անիմիա դասընթաց համայնքային բուժաշխատողների համար  (Anemia for Community Health Workers) Այս դասընթացը նկարագրում է անիմիան և բացատրում է առաջացմանպատճառները, տեսակները, ախտորոշումը, բուժումը և կանխումը: Այն նույնպեսնկարագրում է երկաթի աղբյուրները,երկաթի համար խորհուրդ տրվող թույլատրելիօրական չափը, հղիության ազդեցությունը, բուսակերությունը և հղիությունըկանգնեցնող դեղահատերը երկաթի ներծծման մեջ և երկաթի չափից շատ լինելուվտանգը:

 

Ասթմա 1-ին Մաս  (Asthma, part 1) Այս մոդուլը նկարագրում է ասթմայի ախտանշանները, պատճառները, ախտորոշում եւ ախտորոշիչ քննութիւններ.

Ասթմա 2-րդ Մաս  (Asthma, part 2) Ասթմա 2-որդ Մաս: Համառոտ ուղեցոյց սկսնակների համար: Այս դասընթացը նկարագրում է երեխաների ասթման ախտորոշելը, հսկողությիւնը եւ բուժումը, ասթմայի դեղորայքի եւ վերահսկողությիւնը, եւ գրանցելը:

Ասթմա 3-րդ Մաս  (Asthma, part 3) Ասթմա 3-որդ Մաս: Համառոտ ուղեցոյց սկսնակների համար: Այս դասընթացը նկարագրում է ասթմայի ստուգումները, շտապ օգնությունը, ասթմայի բուժումը հատուկ խմբերում, ասթմայի ախտանշանները որոնք կը վատանան ֆիզիկական ճիգերով, ասթման վերահսկել, նշանները թէ ասթման ավելի է վատանում, եւ ասթման կառավարելը:

 

Քաղցկեղի ծանոթագրությունը- Մաս 1  (Intro to Cancer - part 1)

Քաղցկեղի ծանոթագրությունը- Մաս 2  (Intro to Cancer - part 2)

Քաղցկեղի ծանոթագրությունը- Մաս 3  (Intro to Cancer - part 3)

Copyright © 2024 WiRED International. All rights reserved.